Հայաստանում Իրանական Համայնքի Աջակցության Հիմնադրամը միջազգային, անկախ, ոչ շահույթ հետապնդող, ոչ կառավարական և անկուսակցական կազմակերպություն է: Հիմնադրամի նպատակն է խթանել միասնությունը Հայաստանում (և ամբողջ աշխարհում) բնակվող իրանցիների միջև՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները՝ դրանք համադրելով համաշխարհային զարգացման պահանջներին: Մեր առաքելությունն է ապահովել իրանցիների կարիքներն ու բարեկեցությունը:

Հիմնադրամը կարևորում է սոցիալական ծառայությունների մատուցումը, մշակութային և կրթական առաջընթացի խթանումը, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Միևնույն ժամանակ, մենք նպատակ ունենք աջակցել Հայաստանում և միջազգային հանրության մեջ բնակվող իրանցիներին՝ պաշտպանելով նրանց իրավունքները:

Հիմնադրամի գործունեությունն առաջնորդվում է հիմնադիրների տեսլականով ապահովելով արդյունավետ վերահսկողություն՝ ինչպես ներքին կառավարման, այնպես էլ գործընկերային հարաբերությունների շրջանակներում: Մեր հիմքում ընկած է թափանցիկությունն ու պատասխանատվությունը՝ մեր սկզբունքներին և աջակիցներին հավատարիմ մնալու համար:

Տեսլական

Մեր տեսլականն է ստեղծել ամուր հաղորդակցման կապ Հայաստանում և աշխարհում բնակվող իրանցիների միջև՝ աջակցելու նրանց շարունակական զարգացմանը նորարարական գաղափարների և խորը մտածված ծրագրերի միջոցով: Հիմնադրամը ձգտում է ապահովել կայուն ծրագրերի իրականացումը և դառնալ համընդհանուր առաջընթացի և կայուն զարգացման հուսալի հիմք:

Մենք մշակել ենք ծրագիր, որը կլինի թափանցիկ:

Առաքելություն

 1. Բարձրացնել Հայաստանում բնակվող իրանցիների կրթական, սոցիալական, առողջապահական և բարեկեցության մակարդակը:

 2. Կազմակերպել կրթական ծրագրեր բոլոր մակարդակներում՝ սկսած տարրականից մինչև բարձրագույն ուսում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 3. Պաշտպանել մարդու իրավունքները և խթանել սոցիալական փոփոխությունները՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն:

 4. Կազմակերպության անդամների կրթական կարողությունների զարգացում և նրանց ներգրավվածության խրախուսում հանրային կյանքում:

 5. Աջակցություն տրամադրել բնական աղետների, պատերազմների կամ համաճարակների ժամանակ՝ ապահովելով սնունդ, դեղորայք և հագուստ, ինչպես նաև աջակցել հաշմանդամներին ու խոցելի խմբերին:

 6. Բժշկական օգնություն տրամադրել լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց:

 7. Նպաստել կախվածության դեմ պայքարին՝ վերականգնողական ծրագրերի միջոցով:

 8. Օգնել անօթևան, խոցելի և մարգինալացված կանանց՝ հնարավորություն տալով նրանց վերականգնել  արժանապատվությունն ու կայունությունը:

 9. Համագործակցել մշակութային, գեղարվեստական, ակադեմիական և մարզական պետական ու ոչ պետական կառույցների հետ:

 10. Նպաստել մշակույթի ու արվեստի զարգացմանը՝ աջակցելով արվեստագետներին համերգների, փառատոների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

 11. Նպաստել տնտեսական և առևտրային զարգացմանը՝ տրամադրելով Հայաստանի առևտրային օրենսդրության վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն:

 12. Աջակցել նորարարական գաղափարներին, գյուտերին և ձեռնարկատիրական նախաձեռնություններին:

 13. Նպաստել ուսանողների և գիտնականների ստեղծագործական աճին՝ ապահովելով նոր հնարավորություններ:

 14. Մշտադիտարկել Հայաստանում իրանցի բանտարկյալների պայմանները՝ պաշտպանելով նրանց իրավունքներն ու բարեկեցությունը:

 15. Իրանցի քաղաքացիներին տրամադրել իրավաբանական աջակցություն և լուծել նրանց իրավական խնդիրները:

16. Բնապահպանության գիտակցվածությունը բարձրացնելու և կայուն զբոսաշրջության զարգացմանն ուղված նախաձեռնությունների խթանում երկրում։

17. Խրախուսել կենդանիների իրավունքների նկատմամբ հարգանքը և կարեկցող մոտեցում ցուցաբերել թափառող և խոցելի կենդանիների նկատմամբ։

18. Արտակարգ իրավիճակներում՝ բնական աղետների , պատերազմների կամ համաճարակների ժամանակ, սննդի, դեղորայքի և հագուստի տրամադրում։