• Կազմակերպել հանդիպումներ և համաժողովներ՝ նպաստելով արդյունաբերական և առևտրային հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջև:
• Օժանդակել արդյունաբերական և առևտրային ցուցահանդեսների կազմակերպմանը:
• Կապեր ստեղծել առևտրականների, ձեռներեցների և արդյունաբերողների միջև՝ նպաստելով առևտրային և արդյունաբերական կապերի զարգացմանը:
• Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն առևտրականներին և արդյունաբերողներին, ինչպես նաև աջակցել համատեղ առևտրային պալատների գործունեությանը:
• Աշխատել տնտեսական հարաբերությունների հավասարակշռման և օպտիմալացման ուղղությամբ:
• Համագործակցել համապատասխան պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ՝ նշված նպատակներին հասնելու համար: